GLAMPING PARK - հանգիստ բնության գրկում
About us
Վայր, որտեղ միահյուսվում են բնությունը, գեղեցկությունն ու հարմարավետությունը
Բոլորս սիրում ենք հանգստանալ բնության գրկում, բայց շատերն են խուսափում վրանային հանգստի անհարմարավետությունից: GLAMPING PARK-ի էությունը մարդկանց հանգիստն է բնության գրկում` միևնույն ժամանակ վայելելով ժամանակակից քաղաքակրթության հարմարավետությունները:
Մենք առաջարկում ենք հանգստի համար նախատեսված ստանդարտ սենյակներից դուրս նորարական, գրավիչ, յուրօրինակ հանգիստ Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ մեր հաճախորդներին ապահովելով բոլոր տեսակի կոմունալ հարմարություններով: Մասնավորապես յուրաքանչյուր վրանում կա ինտերնետ, հարմարավետ երկտեկանոց մահճակալներ, տաքացման համակարգ, սանհանգույց, խոհանոցային հատված, օդորակիչներ սմարթ պրոյեկտորներ երեկոյան կինոդիտումների համար և այլն: Վրանի թափանցիկ հատվածները պանորամային են, ուստի զբոսաշրջիկները կարող են վայելել գեղատեսիլ բնությունը: Տարածքում ունենք գեղեցիկ խարույկատեղի՝ ապահովելով մեր հյուրերին ջերմ և հաճելի մթնոլորտ ինպես նաև մանկական խաղահրապարակ մեր փոքրիկների համար: Քանի որ մեր վրանները ջեռուցվում են, մենք սեզոնայնություն չունենք և աշխատում ենք ամբողջ տարին:
Տեսադարան
Կարծիքներ